19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստոսն ուրախանում է այսպիսի զույգ տեսնելով

Որքա՜ն քաղցր է լուծը, որով երկու քրիստոնյաներ [ամուսնությամբ] միանում են միևնույն հույսի, միևնույն օրենքի, միևնույն ծառայության մեջ: Միևնույն ընտանիքի [ = Եկեղեցու] զավակներն են, որ ծառայում են միևնույն Տիրոջը: […] Իսկապես երկու են մեկ մարմնում: Իսկ այնտեղ, ուր մեկ է մարմինը, մեկ է նաև հոգին:

Միասին նրանք աղոթում են, […] փոխադարձաբար միմյանց ուսուցանելով, խրախուսելով, օժանդակելով: Նրանք միմյանց հավասար են Աստծո Եկեղեցում, հավասար են Աստծո խնջույքում [ = Սուրբ Պատարագի մեջ], հավասարաչափ կիսում են վշտերը, հալածանքներն ու մխիթարությունները: Միմյանցից ոչինչ չեն թաքցնում, միմյանցից չեն խուսափում, միմյանց տհաճություն չեն պատճառում: […] Քրիստոսն ուրախանում է այսպիսի զույգ տեսնելով, և նրան առաքում է Իր խաղաղությունը: Ուր նրանք են, այնտեղ է նաև Ինքը:

Տերտուղիանոս

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ