16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղոթք հայ ժողովրդի համար

Տե՛ր, իր կազմավորման օրից իսկ Քոնն էր ա յս ժողովուրդը, Քո հոգածու խնամքի տակ էր: Քո ճանաչումով՝ ճանաչելը, Քո իմացությամբ՝ իմանալը, Քո կամեցողությամբ՝ կամենալը Դոր՛ ես դրել մեր էության մեջ: Որովհետև՝ մեր խոր անգիտության ժամանակ անգամ, մենք նայել ենք քո հայացքի ուղղությամբ, Քո մատնանշած ճանապարհով ընթացել և կատարել Քո թելադրանքները: Տե՛ր, մեր Հայկ Նահապետը, երբ Բարին հաստատելու համար ընդդիմացավ Բելին և չարին հակառակվելով՝Քո կողմը պահեց, Քո կամքն էր կատարում: Տե՛ր, Քո աննման շնորհները, որ պարգևեցիր մեզ՝ հավատքով ու ճանաչումով ծաղկեցին բազմապատիկ և Կյանքի Պտուղներ տվեցին՝ երբ Քո Վկա մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքի գնով որդեգրեցիր մեզ ու Քո սեփականը դարձրիր:

– Դու ուշադիր եղար, Աստված. Հավատքի տունը կառուցելու, Քրիստոնեական կյանքը կազմավորելու, փրկության ստույգ ճանապարհը ցույց տալու համար. Հավիտենության դուռը բացելով՝ ցույց տվեցիր տեղը Մայր Տաճարի, հիմնեցիր Եկեղեցին, օրհնեցիր ու հաստատեցիր պայծառության մեջ Շնորհի:

Օրհնյա՛լ լինես, Տե՛ր, այս բոլորը Դու արեցիր այն ժամանակ, երբ մենք Քեզնից հեռու խարխափում էինք հեթանոսական խավարում: Օրհնյա՛լ լինես, Տե՛ր, այն բոլոր շնորհների համար, որ առատորեն տվեցիր անարժաններիս: Օրհնյա՛լ լինես Սիրո, Բարության ու Ճշմարտության համար, որ տվեցիր, Տե՛ր և իմաստավորեցիր մեր անստույգ կյանքը: Հավիտյան օրհնյալ լինես Հոգևոր Պարգևների համար և այն բոլոր բարիքների համար , որ անսպառ բարությամբ տվել ես մեր աշխարհին ու հայ մարդուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ