25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիների «ունեցած» մտածելու կարողությունը հետընթաց է ապրում. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նեոլիթյան պարզունակությամբ տառապող ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքն առ այն, թե իբր կանխվել էհայկական ուժերի կողմից հունիսի 21-ի երեկոյան ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարվել մեկ զինծառայող, ժամեր առաջ, որպես ասվածի <<ապացույց>>, իր շարունակությունը ստացավ համացանցում տեղադրված անճաշակ մի բեմադրությամբ: Որ իրականում մեր հարևան կոչվածներն, իրենց գաղափարաքարոզչական պահվածքով անընդհատ հիշեցնում են նեոլիթյան դարաշրջանի բարքն ու վարքը, դա ակնհայտ է: Սակայն զարմանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ տարիների հետ սրանց <<ունեցած>> մտածելու կարողությունը, ինչպես բանական մարդու պարագայում է լինում, ոչ թե զարգանում, այլև հակառակ օրինաչափության՝ հետընթաց է ապրում: Ցավալի է, որ այս ամենի արդյունքում ավելի շատ կորցնում է ոչ թե պարզամիտ մտածողությամբ հիմարը, այլև նա, ով ստիպված է ապրել այդ հիմարի հարևանությամբ…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ