25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կատուն, որն ուզում էր դառնալ կոմպոզիտոր» /տեսանյութ/

Բանաստեղծ, երաժիշտ, լրագրող Արա Ալոյանը վերջերս մանուկներին նվիրեց իր նոր գիրքը.«Կատուն, որն ուզում էր դառնալ կոմպոզիտոր» անունով:

«Մանուկների հետ իմ առնչությունը առանձին թեմա է: Ես լինելով մանկավարժ մեծագույն հաճույքով եմ շփվում երեխաների հետ և սիրով եմ հասցեագրում նրանց իմ ստեղծագործությունները»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Ալոյանը:

Բանաստեղծը հայտնեց, որ «Կատուն, որն ուզում էր դառնալ կոմպոզիտոր» պիեսը բեմադրվել է և սիրվել երեխաների կողմից:

Խոսելով իր մանկության երազանքի մասին Արա Ալոյանը նշեց.«Իմ մանկությունը համընկել է պատերազմական շրջանին: Ես ապրելով Վարդենիսում, որը սահմանային է ՝ մշտապես ռմբակոծության, պատերազմի վտանգի ներքո , երազել եմ խաղաղ գոյակցության մասին: Ցավոք եմ արձանագրում, որ այս երազանքը նաև նորօրյա մանուկների երազանքն է մնում..»,-ասաց բանաստեղծը:

Մանրամաները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ