19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել /տեսանյութ/

Ադրբեջանում սոցցանցերի միջոցով տարածվել էր մի տեղեկատվություն, ըստ որի՝  սահմանը հատել է Հայաստանի բնակիչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Վերջինս շեշտեց՝  Ադրբեջանը փորձում է քաղաքացիական անձին դիվերսանտ ներկայացնել:

«Ադրբեջանն արդեն երեկ ասաց, թե հայերի դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել, ինչը հերքվեց»,- ասաց  բանախոսը: 
 
Վրթանեսյանը նաև հավելեց, թե սահմանը հատած հայի անձը չի հաստատվում. տվյալ հատվածում սահմանի գյուղերից մարդ չի պակասել, կորածեր չկան:
 
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն  ԶԼՄ-ներին տված հարզացրույցների ընթացքում նշել էր՝ հայկական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի և հայ զինծառայողի գերեվարման լուրը Ադրբեջանի ՊՆ-ի տարածած  հերթական ապատեղեկատվությունն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ