19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան տանկեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) սահմանամերձ Քիլիս նահանգ են ուղարկել 5 տանկ: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ այժմ Քիլիսի նահանգի հետ սահմանակից սիրիական Աֆրին շրջանը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ: Իսկ վերջիններիս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ և պնդում, որ նրանք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:

Նշվում է, որ տանկերը դիրքավորվել են հենց սահմանի դիմաց: Դրանք պատկանում են Թուրքիայի բանակի 3-րդ սահմանապահ գումարտակին: Տանկերի հետ միասին սահման են ուղարկվել նաև ռազմական բեռնատարներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ