29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմ համարում նկատողություն. Արփինե Հովհաննիսյանը՝ Դավիթ Հարությունյանից (տեսանյութ)

«Այո, մոտեցումները կփոխվեն, որոշները կմնան նույնը, բայց դա կլինի իմ աշխատանքային մոտեցուներով պայմանավորված»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը վստահել է Արփինե Հովհաննիսյանին: Նախկինում այն ղեկավարում էր Հերմինե Նաղդալյանը:

Ինչ վերաբերվում է օրերս Արդարադատության ներկայիս նախարար Դավիթ Հարությունյանի հնչեցրած գնահատականին, թե ԱՆ նախկին ղեկավարության ջանքերը քրեակատարողական հիմնարկներում կարգ ու կանոն հաստատելու վերաբերյալ բավարար չեն եղել, Հովհաննիսյանն ընդգծեց.«Ես այդպիսի գնահատականը համարում եմ ոչ թե նկատողություն, այլ գործող նախարարի կողմից սեփական աշխատանքների ուրվագծման մարտավարություն: Քայլեր կատարվել են, բայց դրան բավարար չեն ձևակերպումը հավասարապես կարելի է ասել և իմ՝ որպես նախկին նախարար և երբևէ Արդարադատության նախարար աշխատած անձանց մասին: Վստահաբար դա կիրառելի կլինի գործող նախարարի հանդեպ որոշ ժամանակ անց»,- ասաց Հարությունյանը: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ