24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«6 ոգեւորիչ րոպեներ»․ ինչպես է անցել Թրամփի ու Պորոշենկոյի հանդիպումը /տեսանյութ/

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Հանդիպումը, Պորոշենկոյի բնորոշմամբ, եղել է «ամբողջական ու դետալային», սակայն տեւել է 6 րոպե, իսկ դրա ավարտին ամերիկյան կողմը ոչ մի հայտարարություն չի հնչեցրել, հայտնում է Газета.ру-ն։

Նախագահները հանդիպման կեսից լրագրողների են հրավիրել՝ համատեղ լուսանկարվելու համար, եւ Թրամփը հայտարարել է, որ «լավ բանակցություններ ունեցան, առաջընթաց» եւ որ Ուկրաինան «մի վայր է, որի վրա սեւեռված է իրենց ուշադրությունը»։ 

Պորոշենկոն էլ հայտարարել է, որ «իր համար մեծ պատիվ էր հանդիպել Թրամփին, որ ԱՄՆ-ը իրենց ամենավստահելի աջակիցն ու գործընկերն է»։ 

Հանդիպման ավարտին Պորոշենկոն լրագրողներին ասել է, որ ինքը շատ տպավորված է․

« ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նման չԷ մարդու, որին կարելի Է կասկածել Ռուսաստանի հետ ինչ-ինչ հատուկ կապերի մեջ: Նա որոշակիորեն նման չԷ մարդու, որը ինչ-ինչ հատուկ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Իմ անձնական տպավորություններն այսպիսին են՝ նա հիանալի ղեկավար Է՝ մեծ խարիզմայով, քաղաքական մեծ կամքով: Նա Ուկրաինայի լավ բարեկամն Է, որն ինձ օգնում Է խաղաղության հասնել իմ երկրում»,- նշել Է Պորոշենկոն:

Նշենք նաեւ, որ Ուկրաինայում մեծ ոգեւորություն է առաջացրել այն փաստը, որ Պորոշենկոն Թրամփին ավելի շուտ է հանդիպում, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ