28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել. ՀՀԿ

վահրամ բ

«Օգնություն տալ, չի նշանակում, որ հետո պետք է այդ օգնությունը շահարկել»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու քննադատություններին: «Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել և մեր քաղաքական խնդիրներին միջամտել: Դիտողությունները մենք ընդունում ենք, քննարկում ենք և որևէ անգամ չենք ասել, որ ամեն ինչ կատարյալ է: Մենք աշխատում ենք», – ասաց նա:

Միաժամանակ, ՀՀԿ-ականը վստահ է՝ Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա. «Անհնար է այս ընտրական պրոցեսի աճը մյուսների համեմատ չնկատել: Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց այնպիսի քննադատություններ հնչեցնել, ինչպես օրինակ, ԿԸՀ գործառույթների հետ կապված, չի կարելի»:

Ըստ Բաղդասարյանի՝ Սվիտալսկու հայտարարություններից կարելի էր հանգել, որ կար ցանկություն ՀՀ ներքին գործերին միջամտելու: Հարցին, թե չկար արդյոք դեսպանի խոսքում դիտողություն, որից կարելի էր հետևություններ անել,Վ. Բաղդասարյանն արձագանքեց. «Մենք ցանկացած դիտողությունների, քննադատությունների ականջալուր ենք և նկատի ունենում ենք: Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ դիտարկումներն ընդունեցինք, և Ընտրական օրենսգքրի ժամանակ տեսաք՝ չկար մի դիտարկում, որը մենք հաշվի առած չլինենք՝ ընդհուպ ցուցակների հրապարակում»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ