19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն է պատասխան տալու». գեներալի ուլտիմատումը (տեսանյութ)

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Կառավարության ծրագիրը: Պատգամավորները այս պահին հարցեր են ուղղում վարչապետ Կարեն Կարապետյանին: Առաջինը հարց ուղղեց ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը: Նա բարձրաձայնեց կարկուտի հետևանքով Արմավիրի մարզի տուժախ բնակիչների խնդիրը: «Էկեք, տեսեք՝ էջմիածնում կարկուտն ինչ արեց: Մոտ 11 գյուղ ավիրեց: Յոթ գյուղ վափշե ամեն ինչից զրկված են: Մինակ որ շուտ մի բանով կարողանանք օգնենք, որ էս վճիակից հանենք: Գիդենք, որ մեր գյուղացին էն վիճակում է, որ էլ վկա էլ չկա, որ կանգնեն, վարկ վերցնեն, սաղ իրար վկա են: Թուքից բեթարա էդ կարկոտը:

Կամ էլ մտածենք, ուժեղ թնդանոթներ դնենք: Ոնց որ պատերազմ գնաս, ավտոմատի փոխարեն պիստալետ վերկալենք ձեռներս: Գյուղնախարարը թող մեկ-մեկ գա գյուղեր, տեսնի՝ ինչ է կատարվում: Ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն է պատասխան տալու»,- ասաց Սարոյանը: Վարչապետը պատասխանեց, որ երեկ եղել է խորհրդակցություն և շուտով կհայտարարեն տրվող օգնության մասին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ