19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հեշտ չի լինելու

«Գիտենք ինչը փոխել և ինչպես և սկսել ենք իրագործել»,-այսօր խորհրդարանում ներկայացնելով ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. ծրագիրն՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և հավելեց, թե յուրաքանչյուր ոլորտում բարձրաձայնում են խնդիրներ, և իրականացնում են բարեփոխումների ծրագիր: «ՀՀ-ն գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, որի 83%-ը շրջափակված է և միայն 17% է բաց, այստեղ կան հակասող շահերից բազմաթիվ խաղացողներ, կախվածություն ունենք համաշխարհային ցնցումներից, մեր իրականությունը դեռ երկար է լինելու այդպիսին, ունենք նաև ներքին խնդիրներ, որոնց բավական քաջատեղյակ ենք»,-ասաց վարչապետը և նշեց, որ թվարկում է սրանք ոչ թե հուսալքելու, այլ ցույց տալու, թե ինչքանով են լավ պատկերացնում իրականությունը:

Միաժամանակ, վարչապետ Կարապետյանը նշեց, թե աշխարհում կան երկրներ, որոնք ավելի վատ ստարտային պայմաններում են եղել, բայց կարողացել են օրուգիշեր աշխատելով, բռնած գործի հավատով հասնել լավ վիճակի: «Ուզում եմ ռեալիստ լինել՝ հեշտ ճանապարհ չի լինելու»,-ասաց նա և նշեց՝ ճանապարհն աշխատելն է, կրթվելը, անմինացորդ նվիրվելը գործին:

Վարչապետը նշեց՝ ռեալիստ պիտի լինենք և հստակ պատկերացնենք, որ սա հեշտ ճանապարհ չի լինելու: «Պետք է անմնացորդ նվիրվել մեր գործին: Ակնհայտ է, որ մեր բոլոր հայրենակիցների համար հայրենիքը կլինի ստեղծագործելու միջավայր, եթե լինի մրցակցային միջավայր»,-ասաց նա, ապա շարունակեց ընդգծեց, որ սփյուռքի լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը պետք է ծառայենք մեր նպատակներին: «Պետք է փորձենք օգտագործել մեր մշակույթը՝ աշխարհին ներկայանալու համար: Մշակույթը հզոր զենք է, այն  կարող է մարդկանց միավորել, մենք ունենք շատ հարուստ մշակույթ, որը դարերով բերել ենք մեզ հետ»,-նկատեց նա:

Կարեն Կարապետյանն ասաց, որ հաճախ մենք զարմանում ենք, որ որևէ մեկը տեղյակ չի լինում մեր մշակույթից:

«Իսկ մենք ինքներս ի՞նչ ենք անում, որ աշխարհին ծանոթ դարձնենք մեր մշակույթին»,-հարցրեց նա:

Վարչապետը նաև ասաց, որ այլ ճանապարհ չունենք, քան պոպուլիզիմից զերծ մնալը: Նա հիշեցրեց՝ Կառավարությունն անհանդուրժողականություն է որդեգրել կոռուպցիայի դեմ պայքարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ