28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԿԳ նախարարը հանդիպել է Արարատի մարզի դպրոցների տնօրենների հետ

79.thumb

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Արարատի մարզ, որտեղ հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Արարատի 
մարզպետ Արամայիս Գրիգորյանը և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Վերջինս անդրադարձել է դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման, համապատասխան մասնագետների վերապատրաստման, շախմատի խմբակների 
գործունեության և այլ հարցերի:  
 
Նշվել է, որ «Շախմատ» առարկայի դասավանդումը դպրոցներում եզակի նորամուծություն է, որը միջազգային ճանաչում է բերել ծրագրին: Այնուհետև ներկայացվել են մարզի դպրոցների թվաքանակի, ուսումնական ծրագրերի, կառավարման խորհուրդների վերաբերյալ մարզի խնդիրները և առաջարկվել համապատասխան լուծումներ: 
 
Նախարար Լևոն Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է կրթության ոլորտի բարեփոխումներին` ընդգծելով, որ հանրակրթությունը պետք է կարողանա դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին: Այս համատեքստում նախարարն ընդգծել է կրթության երեք կարևոր բաղադրիչների` գիտելիքի, հմտության և դաստիարակության կարևորությունը: Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև 
աշակերտների փոքր թվաքանակ ունեցող դպրոցների, կրթության որակի և ուսուցիչների հեղինակության բարձրացման խնդիրներին: Նախարարը խոսել է նաև 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում քննական երեք առարկա ընտրելու աշակերտների հնարավորության մասին` կոչ անելով տվյալ նորամուծությունը դիտարկել որպես աշակերտ-դպրոց կապի ամրապնդման և աշակերտների 
նախասիրությունների խորացմանը միտված քայլ:
 
Հանդիպմանը մասնակից տնօրեններն իրենց գոհունակությունն են հայտնել հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ`  հատկապես ընդգծելով շարադրությունների և բանավոր քննության ներմուծումը հանրակրթական համակարգ` որպես գիտելիքի ստուգման առավել արդյունավետ գործիք:   Հանդիպման ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով Լևոն Մկրտչյանին հանդիպման համար, ընդգծել է, որ նախարարի խոսքում նշված ուսուցչի հեղինակության բարձրացման խնդրում և մարզպետարանը և ողջ մանկավարժական կազմն իրենց անելիքն ունեն:

 

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ