24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անին գիտեր իրականությունը.հաղորդում հանցագործության մասին

 «Այս գործով մենք  սկսել են հետաքրքրվել այն բանից հետո, երբ իմացել ենք, որ հարցը վերաբերում է ՎՏԲ բանկին, քանի որ այդ բանկը Հայաստանում ունի արտոնյալ կարգավիճակ և եթե ինչ-որ մեկը խոսում է վերոնշյալ բանկի մասին, նրա համար որոշակի հետևանքներ են լինում»,-այսօր՝ հունիսի 20-ին լրագրողների հետ հադիպման ժամանակ, անդրադառնալով Անալիտիկ լրատվականի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործին, ասել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

 «Պետք է ասեմ, որ մինչև Անի Հովհաննիսյանի հրապարակումները, մենք մեր սեփական հետազոտությունն ենք անցկացրել և հասկացել ենք, որ կա խտրական մոտեցում այդ բանկի մասով և իրավապահները շատ հաճախ դառնում են ՎՏԲ բանկի սպասարկողները: Հայտնի է՝ Անի Հովհաննիսյանը խոսել է այն մասին, որ մեր անձնական տվյալնորն այդ բանկի միջոցով կարող են հասանելի լինել Ադրբեջանին, իսկ ահա մեր սեփական ուսումնասիրությունների արդյունքում մենք ունենք բավականին տվյալներ, որ ՎՏԲ բանկը Հայաստանում զբաղված է ռուսական կրիմինալ փողերի լվացմամբ: Սա կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին», -ասել է Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանը նկատել է, որ Անի Հովհաննիսյանը, որպես լրագրող, չի ներվել այն բանի համար, որ համարձակություն է ունեցել խոսել ՎՏԲ բանկի մասին՝ դառնալով քավության նոխազ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ