20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում ագրեսիվացել է այլասերության քարոզը.պահանջում են

«Ազգայի ժողովը այլասերությունը քարոզումն արգելող օրենք պետք է  ընդունի»,-այս մասին այսօր՝ հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը, «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը և «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանը:

Արման Բոշյանը նշել է , որ դեռևս երեք տարի առաջ առաջարկել են այդպիսի օրենք ընդունել: Բոշյանի խոսքով՝ օրենքի ընդունումը  չի նշանակվում, որ հետապնդվելու են այդ մարդիկ:

«Այն ժամանակ ասում էին, թե  այդպիսի վտանգ չկա, սակայն վերջին շրջանում ագրեսիվացել է այդ քարոզը: Մենք չենք ասում այդ մարդկանց սահմանադրական իրավունքը խախտվի, այլ ուզում ենք, որ  մեծամասնության իրավունքը պաշտպանվի»,-ասել է Արման Բոշյանը:

Բոշյանը նկատել է, որ այս թեման հատկապես վտանգավոր է  երեխաների համար: Նա նշել է, որ այդպիսի օրենք կա Ռուսաստանում, ԱՄՆ-ում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ