20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության նպատակով Վիգեն Սարգսյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով

 

2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն` Մոսկովյան 5), յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդի աշխատավայրում:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ