19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային ժողովում էլ օրհներգը չեն երգում.Արտավազդ Բայաթյան/տեսանյութ/

«Շատ գեղեցիկ երգ է, բայց օրհներգի հարմար չէ: Օրհներգը պետք է երկրի գլխավոր աղոթքը լինի: Այն կարևոր է, որ հասկանանք, որ մենք կանք ու առաջ ենք գնում, դեպի ազնվությունը, դեպի լույսը: Օրհներգը պետք է նվնվոց չլինի: Ազնավուրի առաջարկած երգը նվիրված է երկրաշարժին և օրհներգ լինելուն հարմար չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը Հայաստանի օրգներգ դարձնելու առաջարկին, ասաց երաժիշտ Արտավազդ Բայաթյանը :

Երաժիշտը նկատում է, որ մեր հիմնը ոգեղեն չէ և մեր ժողովրդի նկարագիրը չի արտացոլում. «Ես ուզում եմ այնպիսի օրհներգ լսեմ, որ ոտքի կանգնեմ և աղոթքի պես արտասանեմ: Մեր ազգային ժողովում էլ ոչ մեկը բերանը չի բացում  ու այդ երգը երգում: Չեմ հասկանում, ո՞ւմ համար է: Փաստորեն այդ հիմնը միայն ժողովրդի համար է»,-նկատեց Արտավազդ Բայաթյանը:

Երաժիշտը ընդգծում է, որ  մեր բոլոր պետական ատրիբուտները թերի են. «Պետքա պետական մտածողություն ունենալ և լինել հայրենասեր»,-նշում է Արտավազդ Բայաթյանը:
Բայաթյանը նշում է, որ հայ ազգի համար ամենահարմար օրհներգը կարող է լինել «Հայաստան երկիր դրախտավայր» երգը:

«Կա՞ մի ազնիվ հայ, որ այդ երգը լսելիս չի արտասվում»,-շեշտեց երաժիշտը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ