20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղն անհնար է վերադարձնել ․ ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը

Ադրբեջանական haqqinaz.com-ը լայնածավալ հոդված է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ադրբեջանական տարածքները «օկուպացված են մոտ 30 տարի առաջ՝ մյուս տարի կլինի 30 տարի»։

«Այս ընթացքում մի ամբողջ սերունդ է մեծացել, մի ամբողջ սերունդ մահացել է։ Այդ տարածքի բնակիչները արդեն ծնվել են փախստականների ճամբարներում, Բաքվում, Ռուսաստանում․․․ ուր ասես։ Նման երկար օկուպացիա չի լինում։ Պատմությունը նման օրինակներ չի ճանաչում։ Նման երկար օկուպացիան նշանակում է, որ տարածքը առհավետ կորուսված է, պարզապես այս դառը իրականությունը ոչ ոք չի ցանկանում բարձրաձայն ասել՝ ոչ իշխանությունը, որը պարզապես ուզուրպացված է, ոչ ընդդիմությունը, որի հանդեպ նույն այդ իշխանությունը իրեն օկուպացիոն կերպով է պահում․․․

Լեռնային Ղարաբաղն անհնար է վերադարձնել Ադրբեջանի կազմ ոչ մի ֆորմատով, եւ ոչ միայն այն պատճառով, որ 30 տարի է անցել, եւ ոչ էլ նրա, որ այն, որպես շրջան, դուրս է եկել Բաքվի ղեկավարման կազմից ու ստեղծել է բոլոր մանրուքները՝ ինքնուրույն պետականություն ստեղծելու համար։ Կա այլ պատճառ էլ։ Երբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ «եթե Ղարաբաղը չհաջողվի հետ վերադարձնել բանակցային ճանապարհով, այն կվերադարձնեն ուժով», սա խելամիտ մարդկանց մոտ քմծիծաղ է առաջացնում։ Վերջին 15 տարիներին Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ թե ռազմական, թե տնտեսական հզորությամբ, թե մարդկային ռեսուրսներով երկիրը գերազանցում է փոքրիկ, բնական պաշարներ չունեցող Հայաստանին։ Սակայն պատմության մեջ չկան նման օրինակներ, որ փոքրիկ պետությունը քառորդ դարից ավելի օկուպացնի հարեւանի տարածքները, որն իրեն գերազանցում է ամեն հարցում․․․

 

․․․Լեռնային Ղարաբաղն այլեւս ոչ մի կերպ վերադարձնել չի լինի։ Ադրբեջանցիները պետք է վերադարձնեն հայերի անվանած «անվտանգության տարածք» շրջաններն ու շարունակել ապրել։ Տարածքային կորուստներ շատ երկրներ են ունեցել, նույնիսկ ուժեղ եվրոպական պետությունները։ Տարածքի կորուստը պատմության վերջը չէ։ Եւ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի պարագայում դա անգամ ողբերգություն չէ։ Դա ավելի շուտ դարավոր ծանր հիվանդության վերջն է․․․»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ