18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավիթ Լոքյանն այցելել է Շիրակի մարզի խոշորացված համայնքներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Շիրակի  մարզպետի տեղակալ  Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է մարզի մի շարք խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ:

 

Ամասիա համայնքում նախարարին տեղեկացրել են,  որ Ողջի բնակավայրում կարգավորվել է լուսավորության խնդիրը` ավելացվել է 12 ցերեկային լուսավորության կետ: Այնուհետև Դ. Լոքյանը եղել է համայնքային կենտրոնում, զրուցել բնակիչների հետ,  այցելել «Բանդիվան կաթ» ՍՊԸ, որտեղ նրան ներկայացրել են  ընկերության աշխատանքները: «Բանդիվան կաթը» 2007 թվականից զբաղվում է կաթի վերամշակմամբ, արտադրում է կարագ, պանիր, կաթնաշոռ: Կաթը մթերում են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի  տնտեսություններից:  Ընկերության արտադրանքն առաքվում է հանրապետության մի շարք մարզեր, ինչպես նաև Երևան:

 

Նշենք  նաև,  որ «Բանդիվան կաթ» ընկերության ապխտած պանիրը միակ արտադրատեսակն է, որն արտահանվում է Իսրայելի պետություն:

Ամասիայի գյուղապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ  Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նախարարին զեկուցել է, որ խոշորացման գործընթացից հետո  Ողջիից-Ամասիա 12 կմ  հատվածը նորոգվել է համայնքային միջոցներով ավազակոպճային  եղանակով, կարգավորվել են մի շարք հարցեր: Մարզի Արփի խոշորացված համայնքում նախարարը ծանոթացել համայնքում սպասարկման նոր կենտրոնի շինաշխատանքների ընթացքին: Նշենք, որ աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության  «Համայնքների զարգացումը՝  Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Համայնքի  Բերդաշեն կենտրոնում նույնպես տեղի է ունեցել խորհրդակցություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ