24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վիգենի վերջին հրաժեշտը

«Զոհված զինծառայող Վիգեն Պետրոսյանը Սևան քաղաքի բնակիչ էր: Այսօր ամբողջ քաղաքը ցավ և զայրույթ է ապրում»,-Henaran.am-ի   թղթակցի հետ զրույցում ասաց Սևան համայնքի, Գագարին թաղամասի «Լույս»  համատիրության նախագահ Ալիկ Խաչատրյանը:

Խաչատրյանը հայտնեց, որ Վիգենն ունի երկու եղբայր, մեկը իրենից մեծ է, մյուսը` փոքր: «Մեկ ամսից պետք է զորացրվեր: Արմատներով Սևանի շրջանի Վարսեր գյուղից են: Սովորական ընտանիք են: Հայրը գազի ծառայությունում  հսկիչ է աշխատում: Սովորել է Սևանի 4-րդ միջնակարգ դպրոցում: Համեստ ու շնորքով երեխա է եղել»,-ասաց Ալիկ Խաչատրյանը:

Ալիկ Խաչատրյանը նշեց, որ սևանցիների մոտ ամենատարբեր քննարկումներ ու խոսակցություններ են սկսվել.«Ասում են հերիք է  այսքան զոհերը,մի մասնել մեղադրում է ներկա իշխանություններին, մի մասը զերծ է մնում խոսակցություններից: Ամեն դեպքում դաժան վիճակ է»,-եզրափակեց Ալիկ Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց նաև, որ այսօր տեղի է ունեցել Վիգեն Պետրոսյանի հուղարկավորության արարոողությունը:

Արդեն հայտնել ենք, որ հունիսի 16-ին,  ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ