24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող

 Ստեփանակերտից այսօր Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝1997 թ-ին ծնված Յուրի Զաքարյանը.  հոսպիտալում լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

«Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս պահին վիրահատության անհրաժեշտություն չկա»,-մանրամասնեց նա: Վերջինս հայտնեց, որ զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում:

Հիշեցնենք, որ ևս երկու վիրավոր զինծառայողներ Արցախից Երևան էին տեղափոխվել հունիսի 17-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ