19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Անդրեասյանը՝ փաստաբաններին

 

      Երեկ փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մշակված օրենքի նախագծից, ըստ որի նրանց վրա դրվում է հավելյալ տուրքի վճարման պարտավորություն: Նույն օրենքի նախագիծը Պաշտպանին կարծիքի էր ուղարկվել նաեւ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից:

     Ուսումնասիրելով օրենքի նախագիծը՝ պաշտպանը պարզեց, որ առաջին հերթին խնդրահարույց է այն, որ Արդարադատության նախարարությունը միջամտում է փաստաբանների անկախ գործունեությանը՝ իր վրա  վերցնելով  փաստաբանների գրանցամատյանի վարման գործառույթը, ինչի համար նաեւ գանձում է հավելյալ տուրք:

  Բացի այդ, ընդունելի չէ այն հիմնավորումը, որ փաստաբաններից գանձվող տուրքը նախատեսվում է ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, քանի որ այդ գրասենյակի պահպանումը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը:

     Ուստի ելնելով վերոգրյալից` Պաշտպանը առաջարկել է նախարարին վերանայել “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” եւ “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը եւ պատշաճ կերպով շահագրգիռ անձանց հետ քննարկելուց հետո միայն դնել համապատասխան շրջանառության մեջ՝ հաշվի առնելով մեր կողմից նշված դիտողությունները:

 

 

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ