20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կասկածները փարատվեցին

«Ուզում  եմ բոլոր կասկածները փարատել.  Միհրան Հարությունյանը որևէ կապ չունի կրակոցների միջադեպի հետ», –  անդրադառնալով ըմբիշ Միհրան Հարությունյանի անվան հետ կապվող միջադեպին՝  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  հայտարարեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

«Ռուսական կայքերը գրեցին՝  իբր Օլիմպիական խաղերի մեր արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը ինչ-որ կրակոցների հետ կապված միջադեպի մասնակից է եղել: Եվ ես, և Արսեն Բադալյանը, և Սամվել Գևորգյանը զրուցել ենք Միհրան Հարությունյանի հետ, նա բացարձակ, որևէ առնչություն չունի այդ միջադեպի հետ: Միակ առնչությունն այն է, որ ավտոսպասարկման կետում նորոգելու համար  կանգնած է եղել նրա մեքենան։ Նա ոչ միայն այնտեղ չի եղել, այլ ընդհանրապես տեղյակ չի եղել այդ ամենից: Ուղղակի երբ ոստիկանները եկել են և միջադեպի մասնակիցներին ձերբակալել են, նաև  ստուգել են կայանված մեքենաները, որոնցից մեկը Միհրան Հարությունյանինն է եղել»,- նշեց Գիլոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ