23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Թբիլիսիի միջադեպի հետ կապված՝ դիմել ենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա»

 

«Թբիլիսիում տեղի ուենցած միջադեպից հետո հայկական մի քանի լրատվականներում սխալ տեղեկություններ տարածվեցին, ինչը բավականին տհաճ էր:

Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիում մրցում էր վրացի ըմբիշի հետ, ով այնքան էլ ճանաչում չունի, միջազգային մրցումների մասնակից է, բայց դասակարգումով շատ հետ է մնում Ալեքսանյանից ու այդ ըմբիշի համար մեծ հաջողություն կլիներ, որ հաղթեր Արթուրին: Մրցման 5 րոպե 16-րդ վայրկյանին երկրպագուները վրդովվեցին, որն իրոք տեղին էր: Արթուրը միայն հարձակվում էր, բայց երկրպագուների համար անարդար էր, որ մրցավարները միավորներ շռայլեցին վրացի ըմբիշին:

Տտեղի ուենցավ միջադեպ երկրպագուների միջև: Մրցմանը դեռ 44 վայրկյան կար, ու ես համոզված էի, որ Արթուրն այդ 44 վայրկյանում միավորներ կհավաքեր, սակայն գոտեմարտն ընդհատվեց», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

 Վերջինս շեշտեց՝ սկզբում հարձակվել են Արթուր Ալեքսանյանի հոր ՝ Գևորգ Ալեքսանյանի  վրա:
 Հիշեցնենք՝ վերջինս նաև  Արթուրի մարզիչն է:

«Նրանց քաշքշել են, Արթուրն էլ, վերևից տեսնելով, իջել է գորգից բայց զսպել իրեն, սակայն գորգից իջնելը խախտում է համարվել: Ըստ այդմ՝ նրան այս մրցաշարում որակազրկեցին: Արթուր Ալեքսանյանը գորգ էր իջել խնդրելու երկրպագուներին, որ հանդարտվեն, նա որևէ մեկին ոչ ձեռքով կպել է, ոչ էլ անպատվել, բոլոր ձայնագրությունները կան, որոնցում երևում է, որ Արթուր Ալեքսանյանը գորգից բացակայել է ընդամենը 20 վայրկյանով»:

Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դիմել է միջազգային ըմբշամարտի ֆեդերացիային, որ  մասնագետները ուսումնասիրեն այս դեպքը ու համապատասխան քայլեր կատարեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ