23 Հունիսի, Ուրբաթ, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ստվերի անձնագիր, կապույտ ուղի. ինչ է անելու ՊԵԿ-ը

unnamed (11)

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը:  Ներկայացվել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը: «Մեզ հաջողվել է իրականացնել դեռևս 6-7 ամիս առաջ ներկայացված և ձեր հավանությանն արժանացած բարեփոխումների առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլով առաջարկվող միջոցառումներից երեքն արդեն կատարվել են»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:

Քննարկվել են օրինապահ հարկ վճարողների տնտեսական խթանների ընդլայնման, էլեկտրոնային կառավարման համակարգում ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրման, վարչական պատասխանատվության ինստիտուտի վերանայման հարցերը: Ակտիվ քննարկումներ են ծավալվել նաև ՀԴՄ շահագործման կանոնների պատասխանատվության բարձրացման շուրջ: Մասնավորապես, առաջարկվել է կամայական դրսևորումների բացառման նպատակով ներդնել հսկիչ գնումների գործընթացի տեսանկարահանման մեխանիզմ: Կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ հետևողական է լինելու ՀԴՄ կտրոնների տրամադրման հարցում. «Գործընթացը պետք է պարտադիր լինի բոլորի համար, առանց որի անհնարին է բիզնեսով զբաղվելը»:

Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում նախատեսվում է գործարկել «ստվերի անձնագիրը», ԵԱՏՄ երկրներից ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով կիրառել «հարկային պահեստ» ընթացակարգը: Մաքսային սահմանով ապրանքների տեղաշարժն ավելի դյուրին դարձնելու նպատակով էլ առաջարկվում է մյուս ուղիներին զուգահեռ կիրառել չորրորդ՝ «կապույտ ուղի» ընթացակարգը: Կոմիտեի ղեկավարը կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին և ընդգծել, որ այս փուլում ևս  համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի: Իրենց հերթին դրական գնահատելով առաջին փուլի արդյունքները, հասարակական կառույցների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ երկրորդ փուլից նույնպես էական սպասումներ ունեն:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ