25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոշոր հրդեհ Երևանում. մեկնել է 2 մարտական հաշվարկ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 19-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Շերամի փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Շերամի փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12:37-ին։ Այրվել է պատշգամբը՝ գույքով (5 քմ), հյուրասենյակը՝ գույքով (15 քմ) և խոհանոցը՝ գույքով (3 քմ):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ