19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե փախստականի կարգավիճակը չես ճանաչում, ապա տարածքը դառնում է օկուպացված»/տեսանյութ/

«Փախստականներն ունեն լիարժեք միջազգային իրավունք` ապրելու ազատագրված տարածքներում, սակայն այդ տարածքներն այսօր անվանակոչվել են օկուպացված։ ՀՀ մեր երեք նախագահների ժամանակ տարվում էր մի քաղաքականություն, որ բացարձակ մոռացել են 660 հազար հայ փախստականների մասին»,-այսօր՝ մայիսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

 Նա նշեց նաեւ, որ իրենց իրավունքների վերականգնման համար հանդիպում են դեսպանատների հետ, այս ուրբաթ գնալու են ԱՄՆ դեսպանատուն. «Մենք պետք է բարձրաձայնենք մասին, որ Մադրիդյան սկզբունքները հիմնվում են ճգնաժամային խմբի վրա, որտեղ չի նշվում փախստականների մասին։ Մեր պետությունը այլընտրանքային տարբերակ չի առաջադրում մադրիդյան սկզբունքներին։ Հայ քաղաքական դաշտում ընդդիմադիր գործիչ չտեսանք: Մարդիկ կան` խոսում են ոչ մի թիզ հողի մասին, սակայն դա չի հիմնավորվում քաղաքական դաշտում։ Եթե Մինսկի խմբի հետ խոսելիս ոչ մի թիզ հողի մասին խոսեն, նրանք այլ հիմնավորումներ կմեջբերեն, ու այդ քաղաքական գործիչներն էլ բան չեն կարողանա ասել։ Եթե փախստականի կարգավիճակը չես ճանաչում, ապա տարածքը դառնում է օկուպացված»,-ընդգծեց Մարիամ Ավագյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ