25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայի խորհրդարանում հայ պատգամավորներ կլինեն

Հայտնի է, թե որ քաղաքական ուժերն են անցել Ֆրանսիայի խորհրդարան։ Նախօրեին կայացած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ հաղթել է նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ, պետություն» կուսակցությունը, հայտնում է РИА Новости-ն։

577 տեղանոց խորհրդարանում Մակրոնի կուսակցությունը կունենա 308 տեղ: Իշխող կուսակցության կենտրոնամետ դաշնակից «Դեմոկրատական շարժումը» կունենա 42 տեղ:    

Խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր ուժը կլինեն աջերից «Հանրապետականները» (113 տեղ), իսկ կենտրոնամետ աջերից՝ «Դեմոկրատների եւ անկախների դաշինքը» (18 տեղ):

Սոցիալիստները 29 տեղ ունեն: Ծայրահեղ ձախերը՝ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած «Չհնազանդված Ֆրանսիա» (France Insoumise) կուսակցությունից եւ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը՝ ընդհանուր առմամբ 27 տեղ ունեն: Ծայրահեղ աջ «Ազգային ճակատն» ունի ութ տեղ: Մնացած պատգամավորները ներկայացնում են ավելի փոքր կուսակցություններ եւ շարժումներ:

Նշենք, որ ընտրություններին առաջադրված հայ թեկնածուներից գրեթե բոլորը հաղթանակ են տարել:

Հարկ է նշել, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 42,6 տոկոս, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է դարձել Ֆրանսիայի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ