20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք պետք է Բաքուն ոչնչացնենք.Վովա Վարդանով /տեսանյութ/

«Մենք պետք է Բաքուն ոչնչացնենք ու մի քիչ նավթ ունենանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը:
Հետախույզի խոսքով՝ Ադրբեջանի ուժը իր վաճառած նավթի և գազի քանակության մեջ է, որից եկող փողով նրանք հզորանում են:

«Զորախաղերը միայն ցուցադրական բաներ չեն, այլ տարբեր փորձեր են կատարում, կարծես` ներկայացումից առաջ գլավնի ռեպետիցիա լինի, որին փորձում են ներգրավել նաեւ Վրաստանին, ու նա ստիպված ներգրավվում է։ Բանը հասել է նրան, որ թուրքական ինքնաթիռներով են գնում ադրբեջանցիներն արդեն»,- նշեց Վարդանովը:

Վովա  Վարդանով կարծիքով` մեր մրցավազքը պետք է լինի ոչ թե սպառազինության մեջ, քանի որ այդ առումով թույլ ենք, այլ զինվորական ու հասարակական որակը բարձրացնելու մեջ. «Մենք ի վիճակի ենք Բաքու մտնել, սակայն մեծ զոհերով, մինչդեռ մեր երկրում քիչ է մարդ է մնացել։ Արդյունքում Պիրոսի հաղթանակը կլինի` հարց կառաջանա` այդ գրավումից կօգտվենք, թե ոչ։ Բաքուն առանց պատրաստվելու վերցնելը կլինի մեծ զոհերով։ Խրամատի զինվորին դժվար կլինի համոզել, որ 400 կմ պետք է քայլի դեպի Բաքու»,-եզրափակեց Վովա Վարդանովը:

Մանրամասները՝  տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ