20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավտովթար Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին. կա վիրավոր

Հունիսի 17-ին, ժամը 13:39-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում Mitsubishi Airtrek մակնիշի 34 MN 690 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, այնուհետև շրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1991 թ. ծնված Լ. Չ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ