29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում. Հ. Խառատյան (տեսանյութ)

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Կառավարության ներկայացվելիք ծրագրի թիրախներին ծանոթ է, սակայն դրանք հայտարարություններ է համարում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հայտարարություններին վաղուց արդեն չի հավատում: Ազգագրագետը հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 4 միլիոնանոց Հայաստան է լինելու, ինքը չի բացառում 4-5 միլիոնանոց Հայաստանի ստեղծումը, բայց թե ծրագիրը որն է լինելու, հայտնի չէ:

«Ինձ մոտ տպավորություն է, որ Կառավարության ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում և հակառակը»,-ասում է նա:

Հիշեցնենք, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է 5 տոկոսանոց տարեկան տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի 25 տոկոսով բարձրացում, աղքատության 12 տոկոսային կետով պակասեցում և այլն:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ