29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կիրականացվի Եգիպտոսից դեպի Երևան առաջին կանոնավոր չվերթը

unnamed

Հունիսին 20-ին եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան կիրականացնի առաջին կանոնավոր չվերթը Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից։ 

Ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ շաբաթական 2 անգամ: Առաջին կանոնավոր չվերթը Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի Երևանի ժամանակով առավոտյան 800-ին։

Առաջին չվերթով Հայաստան են ժամանելու Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր՝ Հայ դատի ատենապետներ ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ։

Նշենք նաև, որ Հայաստանում դիմավորող կողմում են ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը և հյուպատոսը, Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրենը և այլ պաշտոնատար անձիք:

Հավելենք, որ «Air Cairo»  ավիաընկերությանը հայկական շուկա է մուտք գործում առաջին անգամ և մեր երկրի քաղաքացիներն այևս ստիպված չեն լինի եգիպտական հանգստավայրեր մեկնել հարևան Վրաստանից։  Հատկանշական է, որ Երևանից ուղիղ կանոնավոր չվերթների գնային սանդղակը չի գերազանցում վրացական ընկերությունների փաթեթների գնային արժեքը։

«Air Cairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուր-օպերատորը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ