18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտաշատի քաղաքապետարանում խառն են. Հայկական ժամանակ

Չնայած այն բանին, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանի լիազորությունները որպես Արտաշատի քաղաքապետ դադարեցվել են 2017 թվականի մայիսի 17-ին, քաղաքապետարանի կայքում դեռ համայնքի ղեկավարը Արգամ Աբրահամյանն է: Ավելին, քաղաքապետի ցանկացած որոշման մեջ, որը հրապարակված է քաղաքապետարանի կայքում, որպես քաղաքապետ նշված է Արգամ Աբրահամյանի անունը:

Արտաշատի քաղաքապետի մայիսի 17-ից հետո կայացրած բոլոր որոշումների տակ գրված է Արգամ Աբրահամյանի անուն ազգանունը: Եթե տեխնիկական վրիպակ է, ապա կարելի էր գոնե մի քանի անգամից հետո նկատել, որ քաղաքապետն այլեւս Արգամ Աբրահամյանը չէ եւ կարգի բերել կայքը:

Նշենք, որ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո հայտարարվեց, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանն է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ