25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ոսկե ծիրանի» կազմակերպիչները բացեցին փակագծերը

«Ոսկե ծիրան 2017» երևանյան միջազգային կինոփառատոնի  կինոփառատոնի կազմակերպիչներն այսօր լրգրողների հետ հանդիպման ընթացքում  բացեցին փակագծերը. բանախոսները՝ Միքայել Ստամբոլցյանը, Վարվառա Հովհաննիսյանը և Անի Հակոբյանը ներկայացրին «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը:
 
 
Լրագրողների հետ զրույցում «Ոսկե ծիրան» ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց՝ այս տարի աչքի  է ընկնելու «Երևանյան պրեմիերաներ» բաժինը:
Ցուցադրվելու են Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծ» ստացած Լավ Դիասի «Հեռացած կինը» , Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» արժանացած Ինլիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը, որի ռեժիսորն անձամբ է ներկա լինելու ֆիլմի ցուցադրությանը, ինչպես նաև «Արծաթե արջի» արժանացած և մեծ աղմուկ հանած ֆին կինոռեժիսոր Ակի Կաուրիսմյակիի «Հույսից անդին», Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» արժանացած Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին», Ֆատիհ Աքինի «Անէությունից»  կինոնկարները և սա դեռ ամենը չէ, միայն ցանկի մի մասն է: 
 
Փառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագիրում  կներկայացվի հայտնի բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնի ֆիլմերի ընտրանին: 
 
«Հարգանքի տուրք» ծրագիրը կներկայացնի ֆրանսիացի ազդեցիկ ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվինին՝ հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ:
«Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում ցուցադրվելու են նաև Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսպիրյանի մասին կենսագրական ֆիլմեր՝ նվիրված մեծանուն հայ ռեժիսորների ծննդյան հոբելյաններին: Նույն առիթով Երևանի փառքի ճեմուղում բացվելու են ռեժիսորների հիշատակին նվիրված «աստղերը»:
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ