20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

21-ամյա հարսը կասկածվում է սկեսրայրին սպանելու մեջ

Երեկ ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կիսամերկ վիճակում տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 52-ամյա Գրիգորի Հարությունովի դին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանության մեջ կասկածվում է Գ. Հարությունովի 21-ամյա հարսը և, ըստ տեղեկությունների, սկեսրայրը փորձել է սեռական բնույթի ոտնձգության ենթարկել հարսին, ով դիմադրել է և ինքնապաշտպանության նպատակով արդուկով հարվածել է ամուսնու հորը, ինչն էլ դարձլ է մահվան պատճառ։ Այս տեղեկությունները ֆոտոլրագրողին փոխանցեցին հարևանները, ովքեր հրաժարվեցին ներկայանալ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ