20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մասնագիտություն ընտրելիս հարկ է հաշվի առնել աշխատաշուկայի պահանջները» /տեսանյութ/

«Մասնագիտություն ընտրելու, կողմնորոշվելու հետ կապված՝ մենք բավականին լուրջ խնդիր ունենք:  Մասնագիտություն ընտրելու ժամանակ  պետք է հաշվի առնել երեխայի նախասիորթյունները, ասենք՝ երեխան սիրում է պատմություն կամ չի սիրում.  պետք է երեխային հասկանալ և օգնել նրան ճիշտ մասնագիտական ընտրություն կատարել:

Երեխաներն ու ծնողները ցածր տեղեկատվություն ունեն  կրթական ոլորտի վերաբերյալ: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ստանա բարձրագույն  կրթություն, բայց մասնագիտություն ընտրելիս հարկ է հաշվի առնել նաև աշխատաշուկայի պահանջները», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարության  մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն  Հայկուհի Գևորգյանը:

Բանախոսը շեշտեց՝ մասնագիտություն ընտրելիս հարկ է հաշվի առնել, համադրել վերոնշյալ բոլոր սկզբունքները:

Մանրամասները՝ տեսանյությում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ