19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մադոննան Օբամային “սեւամորթ մուսուլման” է անվանել /վիդեո/

Վաշինգտոնում կայացած համերգի ժամանակ Մադոննան իր երկպագուներին կոչ է արել ԱՄՆ նախագահական ընտրություններին աջակցել գործող նախագահ Բարաք Օբամային` քրիստոնյա նախագահին կնքելով “սեւամորթ մուսուլման”:

“Հիանալի է, որ Սպիտակ տանը մենք աֆրոամերիկացի ունենք, որ նա մուսուլման է: Դա նշանակում է, որ այս երկրում դեռ հույս կա: Այդ պատճառով էլ ընտրեք այդ մարդուն”,-հայտարարել է փոփ-թագուհին:

Երգչուհու ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել նրա հայտարարությունները:

Ինչպես բազմիցս պարզաբանել է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահը հավատքով քրիստոնյա է եւ ամեն օր աղոթում է: Չնայած որ Օբամայի հայրը եւ պապը իսլամ են դավանել, եւ Օբաման մանկության մեծ մասն անց է կացրել Ինդոնեզիայում:

Սա առաջին դեպքը չէ, երբ Մադոննան հանդես է գալիս ի աջակցություն Օբամայի: Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ նա հանել էր վերնազգեստը` հանդիսատեսին ցույց տալու մեջքին արված ժամանակավոր դաջվածքը` “Օբամա” գրառումով:

http://youtu.be/1c_JvnUGoOE

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ