19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երիտասարդ տուրիստներին գրավելու հետաքրքիր նախագիծ. 200 ուսանող կգա (տեսանյութ)

Օգոստոսին 1-21-ը Հայաստանում առաջին անգամ կայանալու է EPIC նախագիծը, որը կրթական և տուրիստական բնույթ է կրելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանը: «Նախագիծը նպատակ ունի երիտասարդ սերնդին բերել Հայաստան»,-նշեց նա:

Նախագծի համահեղինակ Գևորգ Ավետիսյանն ասաց, որ սա ամառային ճամբար հիշեցնող միջոցառում է լինելու, կազմակերպվում է «Արմենիա թրավլ» տուրիստական գործակալության  հետ համատեղ: Նա պատեց, որ արդեն մեկ տարի է, որ մտածում են, թե Հայաստանում զարգացնել կրթական տուրիզմը: «100 ուսանող նախորդ տարի եկավ ՀՀ կրթական տուրիզմի շրջանակներում։ Այս տարի ավելի շատ են լինելու։ ՀՀ այցելում են հիմնականում 50-60 և ավելի տարեկան զբոսաշրջիկներ, իսկ մեր նպատակն է երիտասարդներին ու ուսանողներին բերել ՀՀ, որպեսզի ավելի լավ ճանաչեն մեր երկիրը, տարածեն ինֆորմացիա մեր երկրի մասին»,-ասաց Գևորգ Ավետիսյանը։

Նրա ներկայացմամբ` ՀՀ-ն բացակայում է կրթական տուրիզմի ցանկացած քարտեզից, և նպատակն է նաև ներառվել:  Ծրագիրն անցկացվելու է Ծաղկաձորում։ Կլինեն 200 այլազգի ուսանող, 50-100 սփյուռքահայ ուսանող, 50 ուսանող տեղական բուհերից։ Տեղացիների համար ամառային դպրոց-ճամբարի ամբողջական փաթեթը կկազմի 250 հազար դրամ, իսկ մյուսների համար` 970 եվրո, ինչը համեմատած այլ երկրների հետ, օրինակ` Չեխիայի, Լեհաստանի ամառայան ճամբարների արժեքը սկսվում է կրկնակի գներից` 1500 եվրո և ավելին: Ի դեպ, 1500 եվրոն նման նախագծերի համար ընդամենը մեկ կամ երկու շաբաթվա համար է:

Սովորել, խաղալ, ոգեշնչվել ստեղծագործել, սրանք են ծրագրի կարևորագույն սկզբունքները:

Հետաքրքիր ժամանցային և գիտական իրադարձություններ են լինելու ճամբարում: Դրանցից մեկն էլ ռոքի ֆեստիվալն է, որը բաց է լինելու բոլորի համար:

Մարինե Կպրյանը կարևորեց, որ սա անցկացվելու է մարզում, ոչ թե մայրաքաղաքում:

Մանրամասների համար էլ կարող եք այցելել epic.study կայք:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ