18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շատ էլ որ «բենթլիի» նման է. տուն-ինտերնատի տնօրենը մեկնաբանում է ծերանոցի խայտառակ իրավիճակը/տեսանյութ/

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում  այս պահին  կա 240 խնամյալ:  2017թ. ընթացքում մահացել է 25 խնամյալ, ընդունվել 30, իսկ դուրս գրվել՝ 15 խնամյալ»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ասաց Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը, ով պաշտոնը ստանձնել է  2017 թ. մարտի 14-ին :

Նա նշեց, որ  շենքը կառուցվել է 1953 թվականին և ունի հիմնանորոգման խնդիր, Քուվեյթի ֆինանսավորմամբ կառուցվել է նոր մասնաշենք, որը տարածաշրջանում գոյություն չունի, մնացել է գույքի ձեռքբերումը, որպեսզի խնամյալները տեղափոխվեն նոր շենք:

Զուրաբյանի  խոսքով՝ նոր մասնաշենքը կառուցված է 72 խնամյալի համար, հիմնականում լուծվելու է անկողնային հիվանդների համար: Գույքն արդեն սկսել են մատակարարել, սեպտեմբեր ամսին արդեն կտեղափոխվեն:

Անդրադառնալով տուն-ինտերնատում տիրող իրավիճակին, որը արձագանքվել է նաև լրատվամիջոցների կողմից  Զուրաբյանը նշեց. «Դե տարեցներ են, իրար չեն հասկացել, եղել է այդպես կոչված ծեծի դեպք ու քննիչները  զբաղվում են դրանով: Տուն-ինտերնատում  հոգեբույժ չկա, բայց կան հոգեկան խնդիր ունեցողներ»:

Զուրաբյանը շարունակ շեշտում էր, որ իր պաշտոնավարման ընթացքում փորձում է խնդիրներին լուծում տալ, բայց դեռ բազմաթիվ չլուծված հարցեր կան.

«Ես էլ եմ մարդ ու ես էլ եմ ցանկանում, որ որևէ բան կարգավորած լինեմ: Նման հիմնարկ ղեկավարելը պաշտոն չէ, այլ պարտականություն»,-ասաց նա:

Անդրադառնալով իր թանկարժեք մեքենային առնչվող հարցին  Վահան Զուրաբյանը ասաց. «4 ից 8 հազար դոլարանոց մեքենա է՝ կռայսլեր, շատ էլ որ «բենթլիի» նման է»:

Հիշեցնենք, որ Armtimes.com կայքը օրերս հրապարակել էր սկանդալային տեսանյութ, որտեղ ծերերը ներկայացնում են տուն-ինտերնատի խայտառակ առօրյան:

Տեսանյութը դիտե՛ք  հետևյալ հղումով

Մանրամասները  տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ