20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրդեհ Երվանդ Քոչար փողոցում

Հունիսի 16-ին, ժամը 09:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ժ. Ա.-ին պատկանող բնակարանի շքամուտքի խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:06-ին, մարվել՝ 10:11-ին: Այրվել են կենցաղային իրեր (4 քմ):

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել 2006 թ. ծնված  Ք. Գ.-ին (ականատես):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ