25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն բացում է փակագծերը. ինչ թիրախներ կան (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քիչ առաջ ավարտեց գործադիր մարմնի նիստը, որը քիչ ավելի երկար է տևել, քան սովորաբար, քանի որ քննարկվել է Կառավարության ծրագրի նախագիծը: «Այն բավականին լուրջ հայտ է, և այն իր մեջ ներառում է ՀՀ նախագահի՝ մայիսի 18-ի ծրագրային, հայեցակարգային ելույթի թիրախները, հիմքը այդ ծրագրային ելույթն է»,- այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովը:

Մանրամասնելով՝ ԱԺ փոխնախագահը հայտնեց, որ կանխատեսվում է յուրաքանչյուր տարի ունենալ տնտեսական 5 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի աճ՝ 5 տարում 25 տոկոսով, գործազրկության 12 տոկոսի նվազում: Կառավարության ծրագրում հակակոռուպցիոն բլոկին է մեծ ուշադրություն դարձվելու, շատ կարևոր տեղ է հատկացվելու ՀՀ անվտանգության խնդիրներին: ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում էլ անվտանգությունն էական նշանակություն ունի: «Շատ լուրջ ուշադրություն ենք դարձնելու ազգ-բանակ հայեակարգին»,-նկատեց նա:

Նաև Doing business-ում են 25-րդ հորիզոնականին փորձելու հասնել:

Ծրագրի նախագծի քննարկումները վերջնականակես կավարտվեն այս շաբաթ վերջ. «ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարողացել են ներկայացնել իրատեսական, հավակնոտ ծրագիր, որտեղ հստակ թիրախներ են ընտրված»,-հավելեց Է. Շարմազանովը:

Նա հայտնեց նաև, որ Կառավարության ղեկավարի կողմից նաև հաշվետվություն կներկայացվի անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:

«Մենք լավատես ենք, կարծում ենք, որ մեր միասնական ուժերով հասնելու ենք նրան, որ այսօրվա Կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը 5 տարի անց ունենան այն դրական չափանիշները, որոնք որ դրվել են»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=6ZJcTOFBp8Q&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ