16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լոռիում «Chrisler»-ը բախվել է մարդատար ավտոբուսին, ապա շրջվելով հայտնվել Դեբեդ գետի ափին

Հունիսի 15-ին, ժամը 15:40-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Chrysler» մակնիշի 34 QS 567 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1958 թ. ծնված  Տ. Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3մ գլորվել դեպի գետակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Վ. Խ.-ը և 1958 թ. ծնված Հ. Կ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ