23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մանկապատանեկան մամուլի խմբագիրները «շոկի» մեջ են /տեսանյութ/

Բանաստեղծուհի, մանկագիր, ՀԳՄ անդամ  Անուշ Վարդանյանը երկար տարիներ է, ինչ  խմբագրում է «Ծիծեռնակ» մանկական ամսագիրը: Վերջերս լրատվամիջոցներից մեկով հեռարձակվել է տեսանյութ, որտեղ թիրախավորվել է մանկապատանեկան գրականությունը: Անուշ Վարդանյանը զարմացած և  զայրացած է.«Այդ տեսանյութը դիտելուց հետո մանկապատանեկան մամուլի խմբագիրները ընկան «շոկի» մեջ: Տեսանյութում շեշտվում էր, թե ինչո՞ւ է շատ գումար տրամադրվում մանկապատանեկան մամուլին: Թիրախում էր նաև 90 տարի հրատարակվող «Ծիծեռնակ» ամսագիրը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անուշ Վարդանյանը:

Անուշ Վարդանյանը նշում է, որ եթե գոյություն չունենա հայկական մանկական գրականության մամուլը, ապա շատ հեղինակներ կտուժեն:

«Մենք աշխատում ենք կենդանի հեղինակների հետ և հարյուրից ավելի գիրք ենք հրատարակել, որոնք ունեն իրենց դերը՝ մեծերի և փոքրերի երկխոսությունը կայացնելու համար»,-ասաց «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիրը հավելելով, որ ամսագրին թղթակցում են երեխաները, տպագրվում են նաև երեխաների նկարչական աշխատանքները:

https://www.youtube.com/watch?v=F0veY5Jl4p8

«Ցոլքեր»  ամսագրի խմբագիր, հրապարակախոս, բանաստեղծուհի Հռիփսիմե Հովհաննիսյանն էլ նկատում է.« Այսօր մանկական մամուլ տպել նշանակում է՝ երեխայի հոգուն հաց տալ, եթե երեխան կարդում է, ուրեմն պետք է սնունդ ստանա»:

Բանաստեղծուհին նկատում է, որ պետության ներսում այնքան անիմաստ ծախսեր են արվում, որ մանուկների աշխարհին չի կարելի քարով խփել:

https://www.youtube.com/watch?v=KSPvtxNw6r4

Գրականագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական  գիտությունների  դոկտոր, պրո‎ֆ‎եսոր, ՀԳՄ անդամ Աելիտա Դոլուխանյանն էլ փաստում է, որ մանկապատանեկան մամուլի դերը շատ կարևոր է.« Ես չգիտեմ, գուցե այդ մարդիկ իրենք երեխաներ չունեն և կամ ընթերցասեր չեն, որպիսի այդ ամսագրերը գնեն ու նաև իրենք ընթերցեն, որ տանը քննարկում լինի»:

Գրականագետը ընդգծում է, որ բոլոր զարգացած երկրներում կա մանկապատանեկան մամուլ և դա երեխայի համար ճանապարհ է հանդիսանում:

https://www.youtube.com/watch?v=Hn5TAWMhrdw

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ