24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կատարյալին հասնելու համար ժամանակ ունենք. ՀՀԿ-ից` Սվիտալսկուն

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ կյանքում ամեն ինչը համեմատականի մեջ են գնահատում: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին` պատգամավորը նշեց, որ այն, որ ընտրությունները բավական առաջընթաց ունեին նախկինների նկատմամբ, ոչ ոք չի հերքել ու չի էլ կարող հերքել: «Կատարյալ ոչինչ չի էլ լինում, և մենք չենք ասում, որ իդեալական էին ընտրությունները»,-նկատեց Բաղդասարյանը:

Միաժամանակ, նա ընդգծեց, որ վստահ է` և´ ԵՄ դեսպանը, և´  միջազգային կառույցները տեսնում են, որ լուրջ առաջընթաց կա: «Համաձայն ենք, որ մենք պետք է ձգտենք դատական համակարգը կատարյալի հասցնել, նաև ընտրական համակարգը կատարյալի հասցնել: Ընտրական համակարգում թռիչքային քայլեր են կատարվել,  և դա նկատում են բոլոր միջազգային կառույցները, դա նկատեց նաև հանրությունը»:

ՀՀԿ-ականը կարծում է նաև, որ հետընտրական պրոցեսների բացակայությունը էլ կայացած ընտրությունների գնահատականն էր: «Իսկ կատարյալին հասնելու համար մենք բավականին ժամանակ ունենք և պետք է աշխատանք տանենք»:

Ինչ վերաբերում է հենց ԿԸՀ-ի հետ կապված դեսպանի դիտարկումներին, որ վստահության պակաս կա այդ մարմնի նկատմամբ, ապա Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, թե  ԿԸՀ-ն լավագույնս կատարել է իր պարտականությունները, ապա հարցրեց. «Ի՞նչ պետք է աներ ԿԸՀ-ն, որ չի արել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ