23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալիևը սպառնացել է

 Օրերս  ադրբեջանական Ջոջու Մարջանլի գյուղում գյուղացիների հետ հանդիպման ընթացքում  Ադրբեջանի նախագահը  հայտարարել է, թե կգա այն օրը, երբ Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիում:

Ալիևը նշել է.  «Ադրբեջանական հողերի օկուպացիան մեծ անարդարություն և միջազգային իրավունքի խախտում է»:
Ալիևը նշել է՝ աշխարհում երկակի ստանդարտներ կան՝  ընդգծելով՝ Հայաստանը մոռացել է ՄԱԿ-ի 4 բանաձևերի մասին, դրանք անտելում է, իսկ  ՄԱԿ-ը  Հայաստանին չի ստիպում կատարել այդ բանաձևերով սահմանվածը:

Անդրադառնալով այս թեմային՝  քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  Ալիևի կողմից հնչեցված նմանատիպ հայտարարությունները միջազգային կազմակերպություններին ու ՄԱԿ-ին հունից չեն հանի:

 «Իրոք այդպիսի չորս հոդված եղել է,  ըստ որի՝  պահանջ է եղել, որ հայկական զորքերը  ազատեն  «ադրբեջանական տարածքները»: Ինչ-ինչ պատճառներով հայկական զինուժն այս պահանջները չի կատարել: Աշխարհի  տարբեր երկրներում ՄԱԿ-ի հասցեին այնքան քննադատություններ են հնչում, որ եթե այդ բոլորին ՄԱԿ-ն ուշադրություն դարձնի ու ըստ դրա՝ պատժամիջոցներ կիրառի, հավատացե՛ք՝ աշխարհում երևի ոչ մի երկիր չի լինի, որը կկարողանա խուսափել ՄԱԿ-ի պատժամիջոցներից», – նշեց քաղտեխնոլոգը՝ հավելելով՝ միջազգային հանրությունը ալիևյան այս արտահայտություններին ուշադրություն չի դարձնելու: 

 Արմեն Բադալյանը նշեց՝ առաջին անգամը չէ, որ Ալիևը հոխորտանքներ է հնչեցնում: «Ավելին ասեմ. վերջին քսան տարիներին պաշտոնական Բաքուն ոչ միայն հայտարարությունների միջոցով է մեսիջներ հղում հայկական կողմին, այլև ռազմական գործողությունների միջոցով:  Դրա  վառ օրինակը ապրիլին տեղի ունեցած ռազմական ընդհարումն էր, որն ավելի գործուն մեսիջ էր, քան նմանատիպ հայտարարությունները», – ընդգծեց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ