12 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ադրբեջանը արհամարհում է

arm146591620883

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ եթե նոր կոնֆլիկտ հասունանա Ղարաբաղի հարցով, ապա Ադրբեջանը կրկին  կարհամարհի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, ինչպես և միշտ է արել: Henaran.am-ի հետ զրույցում Մանվել Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանը շատ կախյալ երկիր է, մշտապես ունի գերտերությունների «դաբրոն» ստանալու կարիք, և հիմա էլ քանի որ այդ թույլտվությունը չկա, նաև այս պատճառով չի դիմում որևէ լայնամասշտաբ գործողության:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա քաղաքագետը մեզ մոտ շատ սխալներ է տեսնում, առաջին հերթին սխալ է Ռուսաստանի հետ ոչ միանշանակ հարաբերությունների կառուցումը: «Մեր պաշտոնյաները հաճախ խեղճացած են, քանի որ մեզ պարտադրվում են մի շարք պայմանագրեր:

Չեն կարող նոտա հղել Ռուսաստանին, որ զենք է վաճառւոմ Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանի հետ այնպիսի պայմանագրեր են ստորագրել, որ պայմանագրեր չեն, այլ Հայաստանի ձեռքերը կապող օղակներ են, բայց չեմ կարծում, որ կդնեն այդ խնդիրները մեր իշխանավորները: Նրանք հույսի վրա ապրում են, որ ոչ մի վատ բան չի կատարվի»,-նկատեց նա:

 

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ