20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը. Սվիտալսկու ուշագրավ գնահատականը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ընտրությունների վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ նախ նկատեց. 

«Ներկաներից ոչ ոք չի կարող ասել, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում եղան կատարյալ», ապա հավելեց, որ ամբողջ լրջությամբ հայտարարել, որ Հայաստանը հասել է այն մակարդակին, որը պետք է, հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը: «Մենք, կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ»:

Միևնույն ժամանակ ԵՄ դեսպանն ընդգծեց, թե պետք է մտածել, թե ինչպես կարող եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի արժանահավատ դարձնել:

«Կարող ենք նաև ճանապարհը գնահատել դրական՝ մյուս երկրների հետ համեմատած: Սա թող գնահատեն պատմաբանները: Հաջորդ համապետական ընտրությունները բավականին հեռու են, ես այստեղ չեմ լինելու, շատ փորձագետներ այստեղ չեն լինելու, երևի շատ բաներ մոռացված կլինեն, մինչև ՀՀ-ի շահակիրները պիտի պատրաստվեն հաջորդ ընտրություններին»,- նշեց նա` հույս հայտնելով, որ հաջորդ ընտրություններին ՀՀ-ում արդեն բավարար փոփոխություններ արված կլինեն:

«Հայերի համար ի՞նչ է կարևոր՝ երեք բան՝ ԿԸՀ-ն, որը ոչ միայն արդյունավետ է, այստեղ հանրորեն ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել՝ ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չէ, այլև՝ արժանահավատությունը: Խոսքը միայն փաստերի մասին չէ, այլ՝ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ և այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց»,- ասաց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ