24 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Օրորոցում կխեղդեն. Հրապարակ

102.thumb_

Իրականում Հայաստանում հեղափոխություն անելը շատ բարդ է ոչ միայն ընդդիմության համար, այլեւ իշխանության՝ եթե նա որոշել է կտրուկ փոխել տնտեսական վիճակը, հանրային հոգեբանությունը կամ սոցիալական ոլորտի խոշոր բարեփոխումներ անել։ Եվ պատճառն այն է, որ մեր հասարակությունը ոչ միայն սարսափելի պահպանողական է՝ իր հայրերի ու պապերի ավանդույթներից, իր հին-փտած կենցաղից կառչած, այլեւ յուրաքանչյուր նոր բան սվիններով է ընդունում՝ լինի դա նոր կարգուկանոն, թե նոր առաջարկ կամ նոր գործընկեր ու հարեւան։

Եթե մարդիկ, ովքեր մեր կյանքը փոխելու, հեղափոխություն ու բարեփոխում անելու ծրագիր ունեն, մի քիչ թույլ նյարդեր ունեցան, հասարակական կարծիքի գերի եղան՝ կորած են։ Նրանց դեռ չսկսած գործը ծիլ չտված՝ կտապալվի, նրանց մտահղացումն օրորոցում կխեղդվի՝ այս ու այն կողմից հնչող քննադատության-հայհոյանքի-պարսավանքի տարափի տակ։

Մարդկանց մի փոքրիկ խումբ ընդդիմադիրի քվոտաներով հայտնվել է խորհրդարանում, քաղաքային ավագանիներում, տեսեք, թե ինչ համընդհանուր գանակոծման են ենթարկվում նրանք՝ յուրաքանչյուր խոսքի, քայլի, գործողության համար։ Կարեւոր չէ՝ այդ խոսքը լավն է, թե վատ։

Նրանք ազնիվ են, թե անազնիվ, ծախված են, թե հանրությանը նվիրված։ Համատարած չարության տիրույթում ենք հայտնվել բոլորս։ Տեսեք, թե ինչպիսի ատելության, արհամարհանքի, խարազանման են ենթարկվում բոլոր պաշտոնյաներն անխտիր, անկախ նրանից՝ պետական բյուջե՞ են թալանել, թե՞ ընդամենը մեքենան փողոցում ծուռ են կայանել։ Թացը չորի հետ այնպես է խառնվել, որ ձի գողացողն ու ձու գողացողը նույն «հոդվածով» են գնում։ Հասարակական արդարության, անաչառության չափորոշիչներն են խախտվել։ Բոլորին մեղադրելու, ամեն ինչ հողին հավասարեցնելու ժամանակներն են եկել։ 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ