24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը

Երևանում կայացել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի գավաթի 11-րդ խաղարկությունը, որին մասնակցել են 35մարմնամարզիկներ:

Գավաթի խաղարկությունը միջազգային է, որի այս անգամ մասնակցել է նաև Ուզբեկստանի թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են մարզիկներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից:

Բազմամարտում մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ ԱրթուրԴավթյանը: Նա լավագույնն է ճանաչվել հենացատկում, օղակների, զուգափայտերի  և պտտաձողի վրա վարժություններում: Ազատվարժությունում հաղթել է Վիգեն Խաչատրյանը, իսկ նժույգթափերում՝ Աբդուլա Ազիմովը (Ուզբեկստան):

ՀՀ հավաքականի առաջատարներ՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը մրցաշարին չեն մասնակցել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ