19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ռսի տանկերը ավիրում են». ռուսական զինուժը անցնում է սահմանները. Հայկական Ժամանակ

Armtimes.com-ը մի քանի օր է՝ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից ահազանգ է ստանում, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան իրենց ցանքատարածություններով անցուդարձ անելով՝ վնասում է կերային մշակաբույսերը:

«Ռսի տանկերը ավիրում են, ձեռները կրակն ենք ընկել: Դաշտերը սարքել են իրանց համար ճանապարհ. է՛լ տանկ, է՛լ գռուզավիկ, ինչ ըսես կտանին ու կբերեն: Մենք մեր հողի վրա ռուսի ձեռը գերի ենք ընկել»,- սրտնեղած ասած Մարմաշենի բնակիչը:

Բանն այն է, որ բոլորովին վերջերս ասֆալտապատվել է Մարմաշենի ճանապարհը, ռազմաբազային զգուշացվել է, որ ասֆալտապատ ճանապարհով տանկեր չտեղափոխել, փոխարենը առաջարկել են շրջանցիկ այլ ճանապարհ:

«Իրանց ասվել է, որ դաշտերից հեռու ճանապարհով անցնեն, բայց չեն շրջանցում, վառելիք են խնայում»,- բողոքում են մարմաշենցիները:

Ըստ Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի, տանկերը գյուղում վնասներ են հասցրել մոտ 12 հեկտար ցանքատարածությունում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ