20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես կամերսանտ եմ, բայց շատ լավ բաներ եմ արել գողականների համար. Հայկական Ժամանակ

Primecrime.ru-ն, որը մաս­նագիտացած է «գողական աշխարհի» անցուդարձը լուսաբանելու գործում, օրերս հետաքրքրիր մանրամասներ է հրապարակել մայիսի 13-ին Չեխիայի «Կառլովի Վարի» հանգս­տավայրում տեղի ունեցած հայտնի իրադարձություննե­րի մասին:

Հիշեցնենք, այդ օրը չեխական ոս­տիկանությունը ձերբակալել էր «գողական սխոդկայի» հավաք­ված մի քանի օրենքով գողերի ևւ քրեական հեղինակությունների, այղ թվում նաեւ՝ ռուսաստանաբնակ հայ գործարար եւ քրեական շրջանակներում հայտնի Ռուբեն Թաթուլյանին՝  Ռոբսոնին: Վերջի­նիս մոտ եղել էր ՀՀ դիվանագի­տական անձնագիր:

Ըստ primecrime-ի նոր հրապա­րակման, Ռուբեն Թաթուլյանի Չե­խիա գալու նպատակը «գողական սխողկային» մասնակցելը չի եղել: Նա ցանկացել է հանդիպել օրեն­քով գող Գայոզ Զվիադաձեին (Գելա Քութաիսկի): Հանդիպման թե­ման եղել  է այն, որ ոչ վաղ անցյա­լում Թուրքիայում մեկ օրենքով գող Մամուկա Կվիժինաձեն ծեծի է ենթարկել Կրասնոդարցի «պալաժենեցներից» մեկին, որին Թաթուլյանը համարում է իր «մոտիկը»:

Primecrime-ը ներկայացրել է Թաթուլյանի եւ Զվիադաձեի երկ­խոսությունը, որը այս հրապարակ­ման թերեւս ամենաուշագրավ հատվածն է: Որքանով է դա համապատասխանում իրականու­թյանը եւ որտեղից գործակալությանը այդ մանրամասները, հայտնի չէ: Ստորև ներկայացնում ենք Ռոբսոնի ևւ Գելա Քութաիսկիի երկխոսությունը primecrim-ի մեկնաբանություններով:

Երբ Թաթուլյանը ասել է, որ «պալաժենեցը» իր «մոտիկն» է, Զվիադադձեն հարցրել  է.

Քո մոտի՞կը… իսկ դու ո՞վ ես:

-Ես,- շփոթվել է Ռոբսոնը,- Ես Ռոբսոնն եմ:

-Դա ինձ ոչինչ չի ասում,- ասել է Զվիադաձեն:

-Ռոբսոն Սոչինսկին եմ,- ասել է Թաթուլյանը:

Ես դա հասկացա, բայց ո՞վ ես եղել դու քո կյանքով մեկ,- հարցրել է Զվիաղաձեն:

Դեե,- կրկին շփոթվել է Թաթուլյանը,- ես կոմերսանտ եմ, բայց շատ լավ բաներ եմ արել գողականների համար:

– Դրա համար, իհարկե, շնոր­հակալություն, բայց այդ երբվա­նից են «ֆրաերները» սկսել խառն­վել գողերի գործերին,- ասել է Զվիադաձեն ու այստեղ նրանց խո­սակցությունը ընդհատվել է չեխական ոստիկանության գրոհի պատճառով:

Ինչպես նշում է primecrime-ը, չնայած չեխ ոստիկանները խան­գարել են, բայց Թաթուլյանը որսա­ցել է Զվիաղաձեի ասածների հիմ­նական միտքը:

«Առաջին անգամ չէ, որ Ռոբսոնին հանդիմանում են միանգամից երկու, երեք եւ ավելի աթոռներին միաժամանակ  նստելու փորձի համար, նա ուզում է լինել հավա­սարապես հարգված հանցա­գործների շրջանում, զբաղվել  բիզ­նեսով, զբաղեցնել պետական պաշտոններ ու սեղմել քաղաքա­կան գործիչների ձեռքերը: Ասում են՜ Ռոբսոնը իր «մոտիկին» այդ­պես էլ ոչնչով չի օգնել»,- գրում է primecrime-ը:

Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը ռուսաստանաբնակ հայ ներդրող­ների ակումբի 30 անդամներից մեկն է, եւ Չեխիայում նրան ձերբակալելու լուրը Հայաստանում ներքաղաքական եւ ներիշխանական «ռագբորկաների» մեծ ալիք առաջացրեց:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ